Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կլինեն ինքնաբացարկներ

Կլինեն ինքնաբացարկներ
26.12.2018 | 14:55

«Ժողովուրդը» գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: Այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները: Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները: Նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»:

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ